Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին
02.05.2016 | 01:46

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 2–ին կներկայացվի Վինչենցո Բելլինիի «Նորմա» երկու գործողությամբ աշխարհահռչակ օպերան: Լիբրետոն՝ Ֆ. Ռոմանիի, ըստ Լ. Սումեի համանուն վեպի մոտիվների: Ներկայացումը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին: «Նորմա» օպերայի բեմադրիչն է Բորիս Հայրապետյանը (Ռուսաստան), դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), զգեստների նկարիչ՝ Նինա Հովնանյան, գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Զոյա Կարապետյան: Գլխավոր դերերում հանդես կգան Դիանա Հարությունյանը (Նորմա), Սարգիս Աղամալյանը (Պոլիոն), Սոֆիա Թումանյանը (Ադալջիզա), Հովհաննես Ներսեսյանը (Օրովեզո), Արտակ Մելքոնյանը (Ֆլավի), Սոնա Վարպետյանը (Կլոտիլդա):

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ